Չեխիայի «Օրեր» հայկական լրատվամիջոցը Չեխիայում եւ Եւրոպայում բնակվող հայերին տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 10-ին Պրահայի ժամանակով ժամը 21-ին Չեխական հեռուստատեսության 2-րդ ալիքով ՝ ČT-2-ով ուղիղ եթեր կհեռարձակվի «Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը։ «Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա 07 համարի ներքո LoveWave երգով։
«Օրերը», ինչպես ամեն տարի, այս տարի ևս Չեխիայի և Եվրոպայի այլ երկրների մեր հայրենակիցներին կոչ է անում քվեարկել մեր տաղանդավոր մասնակցի օգտին։
Իսկ լրատվամիջոցը Հայաստանում բնակվողներին կոչ է անում քվեարկել չեխ մասնակցի՝ Գաբրիելա Գունչիկովայի օգտին։ «Չպետք է մոռանանք, որ Չեխիան միակ երկիրն է, որը մասնակից ունեցած տարիներին, երբ եղել է քվեարկելու հնարավորություն, մշտապես Հայաստանի մասնակցին տվել է 12 միավոր»,-նշում է «Օրերը»: