Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է համազգային ուժերով բոյկոտել ապրիլի 25-27-ը Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը: Սամվել Մարտիրոսյանը կոչ է արել հեշտեգերի միջոցով սոցիալական մեդիայում արշավ սկսել համաժողովի դեմ, ցույց տալով, որ այն անցկացվում է մի երկրում, որի բանակը խաղաղ բնակիչների է խոշտանգում, ուր գյուղերով կտրած գլուխ են պտտեցնում, ցույց տալիս երեխաներին: Ըստ մասնագետի, հնարավոր է արշավի միջոցով մասնակիցների մի մասին ետ պահել գնալուց: Ստեղծվել է գագաթնաժողովի բոյկոտի հեշտեգը #BoycottBaku2016, իսկ այս հեշտեգն էլ կարելի է օգտագործել՝ մասնակիցների հետ խոսելու համար #UNAOCBaku2016: