image
Հրատապ լուրեր:

Բոյկոտենք Բաքվի գագաթնաժողովը՝ ‪#‎BoycottBaku2016‬

Բոյկոտենք Բաքվի գագաթնաժողովը՝  ‪#‎BoycottBaku2016‬

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է համազգային ուժերով բոյկոտել ապրիլի 25-27-ը Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը:  Սամվել Մարտիրոսյանը կոչ է արել հեշտեգերի միջոցով սոցիալական մեդիայում արշավ սկսել համաժողովի դեմ, ցույց տալով, որ այն անցկացվում է մի երկրում, որի բանակը խաղաղ բնակիչների է խոշտանգում, ուր գյուղերով կտրած գլուխ են պտտեցնում, ցույց տալիս երեխաներին: Ըստ մասնագետի, հնարավոր է արշավի միջոցով մասնակիցների մի մասին ետ պահել գնալուց: Ստեղծվել է գագաթնաժողովի բոյկոտի հեշտեգը  #‎BoycottBaku2016‬ իսկ այս հեշտեգն էլ կարելի է օգտագործել՝ մասնակիցների հետ խոսելու համար  #‎UNAOCBaku2016‬