image

Արամ Ա կաթողիկոսը կարծիք է հայտնել Ֆեյսբուքի մասին

Արամ Ա կաթողիկոսը կարծիք է հայտնել Ֆեյսբուքի մասին

Վերջին շրջանում շատ է խոսվում սոցիալական ցանցերում հոգևորականների ակտիվության մասին: Շատերը կարևորում են այդ հանգամանքը, նշելով, որ համացանցն ու ժամանակակից գործիքները  պետք է օգտագործել՝ ժողովրդի հոգևոր գիտելիքներն ամրացնելու համար: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ կարելի է համացանցը օգտագործել նաև արդյունավետ նպատակներով. «Ֆեյսբուքյան մշակույթը մի գործիք է, որի ճիշտ կամ սխալ գործածությունը տվյալ մարդուց է կախված»