image

Քոչարեանի կարծիքով բանակը առաջնահերթութիւն է

Քոչարեանի կարծիքով բանակը առաջնահերթութիւն է

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեանը իրատեսական կը համարէ Սիւնիքի մէջ ռուսական երկրորդ ռազմակայան ստեղծելու գաղափարը: Այս մասին ան յայտարարած է Կապանի մէջ կայացած հանրահաւաքի ժամանակ՝ պատասխանելով նման հաւանականութեան մասին հարցին:

«Կարծում եմ՝ իրատեսական է: Բայց կայ մէկ հարց, որը ես միշտ շեշտում եմ: Եթէ ուզում ենք մեզ յարգեն, պէտք է ունենանք մեր Զինուած ուժերը:

Այո, միգուցէ ռուսական պազա, այո, Ռուսաստանի Դաշնութիւնը մեր ռազմավարական դաշնակիցն է, սա անկասկած է: Բայց եթէ ուզում էք, որ այս յարաբերութիւններում մեր կշիռը շօշափելի լինի, մենք պէտք է մեզնից ինչ-որ բան ներկայացնենք: Այլապէս ոչ երկիրը կը յարգեն, ոչ մարդուն, եթէ նա իրենից ոչինչ չի ներկայացնում: Եթէ ուզում ենք հարցերը լուծել գործընկերութեան հիման վրայ, այլ ոչ թէ աղաչանքներով, պէտք է արագ վերականգնենք բանակը եւ դաշնակիցների հետ միասին վերականգնենք անվտանգութիւնը: Ցանկացած այլ ճանապարհ ենթադրում է խոցելի ինքնիշխանութիւն եւ յարգանքի կորուստ»,- ըսած է Ռոպերթ Քոչարեանը: