image

Ամերիկյան բեյսբոլի աստղ Ջեյմս Կապրիելյան. Ես միշտ ուզում եմ բարձրաձայնել իմ ազգանունը. լուսանկար, տեսանյութ

Ամերիկյան բեյսբոլի աստղ Ջեյմս Կապրիելյան. Ես միշտ ուզում եմ բարձրաձայնել իմ ազգանունը. լուսանկար, տեսանյութ

Ամերիկացի պրոֆեսիոնալ  մարզիկ, բեյսբոլի աստղ Ջեյմս Կապրիելյանը մեկ անգամ չէ, որ ամերիկյան նշանավոր «Նյու Յորք Յանկիս»  (New York Yankees) ակումբի կողմից ճանաչվել է լավագույն  խաղացող: Նա առաջատարների ցուցակում էր նաև 2015-ին: Հայ ամրակազմ այս երիտասարդի  մասին    մարզիկ ընկերներն ասում են, որ շատ հաջողակ է, քանի որ բազմաթիվ քաջալերանքի ու  բարեմաղթանքի խոսքեր է ստանում իր ամերիկահայ հայրենակիցներից և թիկունքին ունի հայ երիտասարդների  մի մեծ բանակ, որ անվերջ երկրպագում է նրան:  

 

James Kaprielian 1264509

 

«Ես միշտ այնքան աջակցություն եմ ստացել հայկական համայնքից», -ասում է 22-ամյա Կապրիելյանը,  որը ծնվել ու ապրում է  ԱՄՆ-ի ամենամեծ բնակչություն ունեցող վայրում՝ հյուսիսային Կալիֆոռնիայում:

Երիտասարդ հայ մարզիկը, որ մի քանի հայտնի ակումբներում է արդեն խաղացել, հիշում է. «Երբ ավագ դպրոցում էի սովորում, շաբաթական գուցե մեկ կամ մի քանի անգամ անծանոթ զանգեր  էինք ստանում: Ինչ-որ մեկը ձայնային հաղորդագրություն էր թողնում մեր տան հեռախոսի վրա, հիմնականում հետևյալ բովանդակությամբ՝ «Բարև, սա այսինչն է,  պարզապես ցանկանում էի զանգահարել ու ասել, որ մենք լսել ենք Ջեյմսի մասին ու ուզում ենք հայտնել, որ մենք քեզ աջակից  եղբայրներ ենք,  և որ հայկական համայնքը քո կողքին  է»:

Աջ ձեռքով գնդականետումի լավագույն փիթչերն ասում է, որ շատ էին նաև  այն հեռախոսազանգերը, որոնք այսպիսի բովանդակություն ունեին՝ «Մենք օնլայն ծանոթացալ ենք խաղի գրաֆիկին,  պատրաստվում ենք գալ խաղը դիտելու»:



Ջեյմսը նշում  է, թե չի բացառում, որ իր հաջողությունների մեջ որոշ տեղ ունի նաև հայ համայնքի այն բազմաթիվ երիտասարդների քաջալերանքը, որ միշտ իր թիկունքին  զգացել է:

Հայկական համայնքի գոյության մասին տեղեկացվել է երիտասարդ տարիքում և ընդունել է իրեն իբրև համայնքից մեկը: Այդ մասին առաջինը  հայ տատիկին ու հայ պապիկին է հայտնել, որովհետև նրանք հպարտանում են  Կալիֆոռնիայի հայկական համայնքով: Այսօր նաև ինքն է պարծենում իր հայությամբ: Նրա ընտանիքում  միայն մայրն էր  օտար. Բարբարա Կապրիելյանը գերմանական ու անգլիական ծագում ուներ:  Ջեյմսն իր  մի քանի  մրցաշարերը 2014-ին կյանքից հեռացած մորն է նվիրել:


 


Ջեյմս Կապրիելյանը՝ հոր և մոր հետ

 

Շարունակելով հայկական ծագման մասին թեման՝ Ջեյմս Կապրիելյանն ասում է, որ իր ծանոթությունը՝ հայկական մշակույթի հետ, դեռ չի ավարտվել, «Ես անընդհատ մեր տան մեծերից՝   հայրիկից, հորաքրոջից իրեր եմ խնդրում: Դա շատ հետաքրքիր է»:

Կապրիելյանի ամենամեծ բեմը համարվում է Նյու Յորքը՝   տասնյակ  հազարավոր ամերիկահայերի բնակավայրը:  Ջեյմսը Նյու Յորքի հայերի մասին չի լսել մանկության ժամանակ, բայց մրցումներին հաճախ է զգում հայկական ներկայություն: «Դա պարզապես զիլ է»,-ասում է Կապրիելյանը,-«Ես միշտ ուզում եմ բարձրաձայնել իմ ազգանունը:  Ինձ հաճախ են հարցնում՝  «Ինչպե՞ս է դա արտասանվում, Կայ-պրալ-յի՞ն, Կահ-պրել-յի՞ն: Եւ ես պատասխանում եմ նրանց՝ «Կահ-պրիլ-յին»:  Իսկ ամենահաճախը հաջորդում է այս հարցը. «Լավ, բայց  դա ի՞նչ տեսակ անվանում է»: Դու բացատրում ես նրանց, որ երբ տեսնում ես «յան» վերջավորությամբ ազգանուն, դա հիմնականում  հայկական ազգանուն է: Ուստի, մեծ մասամբ ազգանուններից կարող ես որոշել՝ արդյո՞ք տվյալ անձը հա՞յ է, թե՞ ոչ»:

Երբ խոսակցության  թեման ինքնությունից փոխվում է դեպի հայկական խոհանոց՝ Կապրիելյանի  աչքերն ուրախությունից փայլում են:

«Գժվում եմ այդ խոհանոցի համար: Երբ  «Քեյփ քոուդ Լիգայում» էի, մի հայ տղա ինձ հրավիրեց ճաշի, նա համեմված հում մսից մի բան պատրաստեց: Ղեյմա՞»,-ուզում է ճաշի անունը հիշել Ջեյմսը. արդեն պարզ է, որ նա մանր աղացած հում մսից քյուֆթա է կերել՝ արևմտահայկական խոհանոցի զարդը: 

«Շատ հավանեցի: Հիանալի համ ուներ: Իհարկե բրնձի փլավն էլ  էր անկրկնելի: Եւ լցոնված խաղողի տերևներով  յալանչին: Սիրում եմ Միջերկրական  ուտելիքը: Լավն է»,-հայկական ուտելիքի մասին ասում է մարզիկը: 

Այսօր Ջեյմս Կապրիելյանը համարվում է «Յանկիսի» թիվ 4 առաջատար փիչերը, ըստ Բեյսբոլի բարձրագույն լիգայի կայքի: Նա շարունակում է իր վերելքը նշանավոր միջազգային այդ կառույցում և վերջերս ավելի հաճախ է սկսել խոսել իր հայկական ինքնության մասին:  «Դա իմ  մի մասն է,  և իսկապես բացառիկ բան է՝ ունենալ մի համայնք, անգամ եթե այն փոքր  է, որն ի վիճակի  է աջակել այնպիսի  մի տղայի, ինչպիսին ես եմ»:

 

 

 


 

 


 

Պատրաստեց՝ «Արևելքը»/ ըստ Բեյսբոլի բարձրագույն լիգայի կայքի նյութերի