Ան, մասնաւորապէս, նշած է, որ դատախազութիւնը բաւական փաստական տուեալներ հաւաքած է այն մասին, որ Թուրքիան վարձկաններ ընտրած է եւ օգնած անոնց տեղափոխել Ատրպէյճան մինչեւ Ղարաբաղի մէջ ռազմական գործողութիւններ սկսիլը:
«Մեր դատական համակարգն արդէն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների: Հիմա մենք փնտռում ենք եւս մօտ 40 գրոհայինների եւ խմբաւորումների ղեկավարների, ովքեր մասնակցել են Ղարաբաղում ռազմական գործողութիւններին»,- նկատած է Դաւթեանը:
Նա նաեւ աւելցուցած է, որ դատախազութիւնն այս հարցով մշտական կապի մէջ է իր արտասահմանցի գործընկերներուն հետ: