2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում... Փետրվարի 26-ին նախատեսված չվերթով Իրանից ՀՀ քաղաքացիներին հայրենիք կվերադարձնեն... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից Ամբողջական հոդվածը կարո
Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից  Ամբողջական հոդվածը կարո
16 January 2020 , 10:11

Հազարամյակներով հայ եւ վրաց ժողովուրդները ապրել ու արարել են իրար կողք-կողքի ձեւավորելով առանձին մշակույթ, պատմություն ու սովորույթներ։

Դարերով այս ժողովուրդների կողմից ձեւավորված մշակույթով հարստացել ու հարստանում է համաշխարհային մշակույթը։ Անգնահատելի մեծ է հայ եւ վրաց ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ։ Այս երկու ազգերը աշխարհին տվել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ գիտության տարբեր ասպարեզներում։ Ցանկության պարագայում կարելի է անվերջ թվարկել մարդկային քանակությամբ փոքր, բայց նույն ժամանակ երկու մեծ ժողովուրդների արժանիքները, սակայն սահմանափակվենք այսքանով եւ հասկանանք, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում եւ ամենակարեւորը՝ որն է մեր ապագան։

Նման մեծ ու գեղեցիկ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդները ապրելով իրար կողք-կողքի մշտապես մտածել են, թե որն է ամենալավը, ամենախելացին, ամենամշակութայինը, ամենապատմականը եւ ամենա-ամենան։ Ու դա շատ բնական է, քանզի լինելով փոքրիկ ժողովուրդներ, բայց նույն ժամանակ մեծ ազգեր իրենց համար կարեւոր է մրցել միմյանց հետ։ Հիշենք նույնիսկ «Միմինո» ֆիլմը, որտեղ ամենալավն է արտացոլում վերոնշյալ երեւույթը։ Եթե հային հարցնես իր պատմությունից, մշակույթից ու լեզվից, ապա նա կասի, որ իրենը ամենալավն է տարածաշրջանում ու նույնիսկ աշխարհում։ Հետաքրքրական է, բայց եթե վրացուն հարցնես նա եւս կասի նույնը, որ իրենցն է ամենալավը։

Ում պատմությունն է ավելի հին եւ ում ճաշատեսակներն են ավելի համեղ, այս հարցերը հուզել եւ հուզում են երկու հարեւան ժողովուրդներին միշտ։ Սակայն, այստեղ կա մեկ կարեւոր պահ, որը թե հայերը եւ թե վրացիները իրենց այսպես կոչված «վեճերում» հաշվի չեն առել։ Հաշվի չեն առել այն, որ իրենց հարեւան ժողովուրդները երկու ազգերի միամիտ ընկերական վեճերին տալու էին քաղաքական բնույթ եւ օգնելու դրանք դարձնել իսկական վեճեր։ Այդպես էր XX դարի սկզբին ու այդպես է նաեւ հիմա։ Գործը հասել է դրան, որ եթե դեռ մի երկու դար առաջ վրացիները հպարտանում էին, որ հայերը մեծ դերակատարություն են ունեցել Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսի կառուցման ու զարգացման գործում, ապա այսօր ամեն կերպ մոռացության են մատնում այդ փաստը։ Դա է պատճառը, որ Թբիլիսիի սրտում գտնվող բազմաթիվ պատմական հուշարձաններ այսօր խոնարհված են եւ գտնվում են ոչնչացման եզրին։

Մյուս կողմից, եթե նայես վրաց հասարակությանը, ապա այն չափազանց նեղված է Աբխազիայում Բաղրամյանի անվան գումարտակի ռազմական գործողություններից ընդդեմ Վրաստանի։ Իհարկե, եթե վիճես՝ կարելի է վիճել թե պատմական հուշարձանների եւ թե Բաղրամյանի անվան գումարտակի գործողությունների շուրջ եւ երկու կողմերն էլ անկասկած կգտնեն բազմաթիվ փաստարկներ ու հակափաստարկներ արդարացնելու իրենց գործողությունները, սակայն պետք է հասկանալ, որ այս վերքերը շատ փոքր ոչ մահացու վերքեր են, որոնք կարող են ու պետք է բուժվեն եւ ոչ թե փակվեն ու նեխելով վերածվեն կործանարար գանգրենայի։

Անկասկած պետք է լուծում գտնեն նաեւ ջավախքահայությանը հուզող բազմաթիվ խնդիրներ, որպեսզի եղբայրական հարաբերությունների մեջ չմնան չլուծված խնդիրներ։ Միշտ կրկնել թե հայ-վրացական հարաբերություններում չկան չլուծվող խնդիրներ, դա նշանակում է դատարկաբանությամբ զբաղվել ու ավելի խորացնել խնդիրները, որոնք կուտակվել են ու կուտակման բնույթ ունեն նաեւ այսօր։

Հակահայկական տրամադրությունները Վրաստանում կործանարար են ոչ միայն Վրաստանի այլ նաեւ Հայաստանի համար, քանզի այս երկու ազգերը իրար միացրած քանակական առումով մեկ մահմեդական Ադրբեջան էլ չկան, որն էլ իր հերթին տաս անգամ փոքր է մեր մյուս հարեւան Թուրքիայից, էլ չենք խոսում Դաղստանի, Չեչնիայի կամ Հայաստանի հարավային հարեւան Իրանի մասին։ Վերոնշյալ երկրների բնակչության թիվը հանգիստ գերազանցում է հարյուր հիսուն միլիոնը։ Իսկ որտե՞ղ ենք մենք այս մարդկային օվկիանոսում։ Արդյոք նայե՞լ ենք քարտեզին։

Այսօրվա Վրաստանը հրաշալի զգում է իր իսկ ներսում առաջացած դեմոգրաֆիկ խնդիրը։ Այն ավելի է սաստկանում տարեց-տարի նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալի ազդեցության աճի շնորհիվ, որի արդյունքում Վրաստանը աննախադեպ կախվածության մեջ է ընկել այս երկրներից։ Այս իրավիճակում թե Հայաստանի ու թե Վրաստանի միակ հնարավոր փրկությունը կայանում է նրանում, որ երկու երկրների հարաբերությունները ի վերջո դուրս գան զգացմունքային ասպարեզից եւ դառնան իսկական եղբայրական ու ամենակարեւորը՝ ռազմավարական։ Անիմաստ նախանձը ու դատարկ մրցակցությունը անկիրթ ատելության հետ մեկ տեղ կործանարար ազդեցություն ունեն մեր քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Ժամանակն է հեղափոխական փոփոխություններ մտցնելու երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Ժամանակն է առաջնորդվել «երկու ազգ մեկ քրիստոնյա ժողովուրդ» սկզբունքով:

 

Էդուարդ ԱՅՎԱԶՅԱՆ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture