Հարութ Սասունյանը՝ «Ավրորա»-ի ծախսերի մասին. Արդարացվա՞ծ են քննադատությունները... Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերելուց... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Լիբանանահայ Նուբար Հիմիդյանն,ով տունն նվիրել է սիրիահայ ընտանիքին և ապրում է Մոնրեալի տարեցներիտանը
Լիբանանահայ Նուբար Հիմիդյանն,ով  տունն նվիրել է սիրիահայ ընտանիքին և ապրում է Մոնրեալի տարեցներիտանը
19 June 2018 , 01:04

Նուբար Հիմիդյանը Մոնրեալի ծերերի տան 90 հայ բնակիչներից մեկն է, նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով է այստեղ ապաստանել:

 

Հիմիդյանի հետ զրուցելիս երբեք գլխի չես ընկնի, որ 88 տարեկան է,  աշխույժ պապիկը խոստովանում է, որ շատերն են զարմանում, թե իր նման երիտասարդն ինչու է տարեցների տանն ապրում: «Ան եռանդով, աշխուժությամբ, որ քեզի հետ կխոսիմ, ասիկա ժառանգական է, ինծի տեսնողը կըսե, որ 40-50 տարեկան անձ մըն եմ, ասիկա ժառանգական է, Աստուծմե մեզի տրված է»,-հպարտությամբ ասում է նա:

 

Երիտասարդ չէ, բայց իրեն անօգնական է զգացել միայն այն ժամանակ, երբ տարիների հավատարիմ կողակցին է կորցրել:  «Շատ աշխույժ, բարի, բարեգործականի անդամ տիկին ունեի, դժբախտաբար հիվանդություն եկավ  անբուժելի, զինքը առավ տարավ: Երբ որ աս եղավ, վրաս սթրես եկավ»,-պատմում է Նուբար Հիմիդյանը: Տարիներ են անցել, բայց ցավը մնացել է:

 

Այն մեծ տունը, որտեղ հայ տարեցներն են ապրում, ծերանոց չի համարում, այլ ուրախ բնակավայր, որտեղ տարեցներից յուրաքանչյուրը տրամադրություն է ստեղծում: Կազմակերպում են տոնակատարություններ, տարբեր միջոցառումներ, չի նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում, հեռու է զավակներից, բայց սա նրա համար տխրելու պատճառ չէ, հաճախ են այցելում, զրուցում: «Իմ երկու զավակներս ամուսնացած են, ամեն մեկը զավակ ունի, լավ վիճակի մեջ են, իրենց գործերով, հաջողությունով, և ուրախ եմ, անշուշտ կայցելեն ինծի, կուրախացնեն»,-ասում է «Արարատ»-ի բնակիչը:

 

Այստեղ ապրելը նրա համար տխրելու առիթ չէ, եթե Հայաստանում ծերանոցում հայտնվում են անզավակ, անընտանիք ու անտուն մնացած ծերերը՝ անօգնական վիճակում, ապա այստեղ շատերն ունեն լավ ապրելու հնարավորւթյուն, սակայն համարում են, որ այս մեծ ընտանիքում շատ ավելի լավ են պայմանները: Պատահական չէ, որ Նուբար Հիմիդյանը բնակարանը, որտեղ ապրել է երկար տարիներ, ամբողջ գույքով նվիրել է սիրիահայ ընտանիքին:

 

«Տուն մը ունեի, կապրեի, սիրիացի ընտանիքի մը ձգեցի, սիրիացի ընտանիքներ կու գային «Հայ տուն«»-ի միջոցով, և ես հոս եկա, հոս հանգիստ կապրիմ: Մենք` հայերս, սովորություն չունինք ասանկ տարեցների տուն ապրելու,  կկարծենք, որ ծերանոց է, շատ վատ տեղ մըն է, բայց բոլորովին հակառակն է, կանադացիները ասանկ չեն, կսպասեն, որ տարիքն առնեն,այս տեսակ շենքերը կան, հոն կերթան, շատեր եկան, տեսան, հիմա կմտածեն այս տեսակ շենքեր կառուցել հայ տարեցներու համար»,-ասում է լիբանանահայը:

 

Լիբանանը նա լքել էր դեռ 1990թ-ին, ընտանիքին մահվան ճիրաններից փրկելու համար: Այստեղ քույրն  էր ապրում, ում հրավերքով էլ տեղափոխվել է Կանադա: Դերձակությամբ է զբաղվել փեսայի արհեստանոցում, դժգոհ չի եղել:

 

Եթե չլիներ պատերազմական իրավիճակը, չէր հեռանա Լիբանանից, չի սիրում հաճախակի փոխել բնակավայրը: Բայց ուրախ է, որ Կանադայի նման երկիր է տեղափոխվել, որտեղ պետությունը հոգում է ներգաղթյալների հոգսերը:

 

«Առավելություն ուներ այս երկիրը, աշխարհի վրա ուրիշ տեղ չուներ Կանադայի պես, երբ որ մեկը երկիր կբերե, անոր ուսումը, համալսարանը, ամեն բանը կհոգա, եթե դրախտ մը կա, ան ալ իսկապես Կանադան է, անշոշտ մենք մեր հայրենիքը չմոռնալով»,-ասում է ծերունին:

 

Սա է պատճառը, համոզված է նա, որ բազմաթիվ սիրիահայեր մեկնեցին Կանադա, ովքեր նպաստում են, որ Սփյուռքի այս հատվածում հայկական արժեքների գոյությունը շարունակվի:

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture