image

Բելգիայի թագավորն ու թագուհին երեխաների հետ ոչ պաշտոնական այց են կատարել Հայաստան

Բելգիայի թագավորն ու թագուհին երեխաների հետ  ոչ պաշտոնական այց են կատարել Հայաստան

Տիգրան Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին Հայաստանում  իրենց հանգիստն են անցկացնում Բելգիայի թագավորը, թագուհին և նրանց չորս երեխաները:

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը այս գրառմանը ի պատասխան գրել է. «Եկել են հանգստանալու նպատակով, Հայաստանը ճանաչելու սեփական աչքերով, շփվելու մարդկանց հետ, այցելել են Մատենադարան, պատմական հուշարձաններ: Սա քանի որ պաշտոնական այց չի, այլ ընտանեկան ճամփորդություն, հետեևաբար`առանց աղմուկ-աղաղակի, առանց պետական հաստատությունների և այրերի, առանց այլևայլ արարողակարգերի: Զուտ  մարդկային, ճանաչողական, արձակուրդային: Այսպիսի թագավորներ են և լինում:  Ի՞ նչ կա զարմանալու: Մարդ չե՞ն»: 

 

Բելգիայի թագավոր Ֆիլիպի, թագուհի Մաթիլդայի եւ նրանց չորս երեխաների հայաստանյան այցի մասին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել: