image

Մամլո հաղորդագրություն («ԵՌԱՆԱՎ» եւ «ԽԱՉ9» ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ)

Մամլո հաղորդագրություն («ԵՌԱՆԱՎ» եւ «ԽԱՉ9» ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ)

Ստորեւ  մեր ընթերցողների ուշադրությանն են հանձնում  «ԵՌԱՆԱՎ» եւ «ԽԱՉ9»  ընկերությունների  կողմից    մեր խմբագրությանն ուղարկված հաղորդագրությունը։

 

Հարկ ենք համարում հիշեցնել, որ առաջիկա   օրերին՝ Սուրբ Հարության տոնի արձակուրդներից անմիջապես հետո,     նույն կազմակերպությունների սեփականատեր՝ Սեւակ  Արծրունին  մեր առաջարկությամբ  հարցազրույց է  տալու «Արեւելք»-ին՝   հավելյալ  հստակություն տալու հանրությանը հուզող  բոլոր  հարցերին։

 

/«ԵՌԱՆԱՎ» եւ «ԽԱՉ9» ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ/ 

27.03.2024թ.

Ք. Երեւան

Կապը՝ +37441308827 (whatsapp) 

Սույն թվականի մարտի 26-ին լրատվական կայքերում «ԵՌԱՆԱՎ» եւ «ԽԱՉ9» ՍՊ ընկերությունների վերաբերյալ տեղադրված նյութի մասով տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է։ 

«ԽԱՉ9» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ք. Երեւան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 45/5 Ա եւ Բ մասնաշենքերի կառուցապատողը, տեղեկացնում է, որ երբեք չի հրաժարվել տվյալ շենքերի կառուցապատումն իրականացնելու եւ դրանք հանձնելու հարցում։ 

Ընկերությունը նույն հասցեով շենքի բնակարանների վաճառքները իրականացրել է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան պայմանագրերի կնքմամբ։ 

Ներկա պահին ընկերությունները փաստաբանների խմբի հետ միասին, սնանկության կառավարչի եւ «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ի հետ բանակցությունների միջոցով, նախապատրաստում է ընկերության առողջացման ծրագիր, որը ներկայացվելու է ՀՀ Սնանկության դատարան՝ հաստատման համար, եւ որից հետո ընկերությունը կկարողանա իր ակտիվների միջոցով ավարտել շենքերը եւ ստանալ ավարտական ակտ։ 

Միաժամանակ հայտնում ենք, որ մեր ընկերությունը սնանկացած չէ, եւ հայտնվել է ներկա իրավիճակում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2018 թվականից սկսված ոչ կառուցողական, եւ ինչ որ տեղ նույնիսկ ոչ իրավական գործողությունների հետեւանքով, որի արդյունքում ընկերությունները չկարողացան կատարել բանկի նկատմամբ իրենց պարտավորությունները, ինչը թույլ կտար բնակարաններն ազատել բանկի գրավից եւ հանձնել բնակիչներին, միաժամանակ ավարտել նաեւ փոքր չափի մնացյալ շինարարական աշխատանքները եւ ստանալ ավարտական ակտ։ Արդարեւ առկա են խնդիրներ, որոնք ունեն կարգավորման կարիք. դրանցից է նաեւ այն հարցը, որ ընկերության որոշ անբարեխիղճ հաճախորդներ դեռեւս չեն կատարում իրենց վճարման 

պարտավորությունները, որպիսի հանգամանքը եւս պատճառ է հանդիսացել ներկայումս ստեղծված իրավիճակի։ 

Եվս մեկ անգամ տեղեկացվում է, որ ընկերությունը ներդնելու է իր բոլոր ջանքերն ու միջոցները առողջանալու, կայունանալու եւ ստանձնած գործընթացներն ավարտելու ուղղությամբ։ 

Կոչ ենք ուղղում մեր բոլոր հաճախորդներին եւ գործընկերներին չտրվել որեւէ շահարկումների, քանի որ մեր բոլորի (ընկերությունների, առողջացման վրա աշխատող փաստաբանների, բնակիչների, վերջիններիս փաստաբանների, սնանկության կառավարչի, բանկի, դատական համակարգի) շահերից է բխում նպաստել ընկերությունների առողջացման գործընթացի իրականացմանը։