image

Արամ Վեհափառն անձամբ է զորակցություն բերելու Արցախի ժողովրդին և հայ զինվորին. դիվանապետ

Արամ Վեհափառն անձամբ է զորակցություն բերելու Արցախի ժողովրդին և հայ զինվորին. դիվանապետ

Ինչպես հայտնել էինք, Արցախ պիտի այցելեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: «Արևելքը»  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից փորձեց ճշտել այցի ժամկետն ու մանրամասները: Կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը հայտնեց, որ այցը նախատեսված է առաջիկա օրերին, կոնկրետ օր ճշտված չէ, բայց հնարավորինս մոտ օրերին այն տեղի պիտի ունենա, որպեսզի համայն հայության համար վճռական այս պահին հայոց հոգևոր հայրապետերը նույնպես լինեն Արցախի ժողովրդի և հայ զինվորի կողքին: Նա նաև նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը  պատգամի ու նախատեսված այլ միջոցառումների միջոցով փոխանցելու է Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը՝ արցախցուն և հայոց սահմանները պաշտպանող հայ զինվորին: