44-օրեայ պատերազմի ընթացքին Մատաղիսի մէջ զոհուած աւագ լեյտենանտ Լեւոն Աւետիսեանի հայրը` Միսակ Աւետիսեանը, այսօր Ազատութեան հրապարակին մէջ յայտարարեց, որ կը դադրեցնէ հացադուլը` ընդառաջ երթալով զոհուած զինուորներու ծնողներու յորդորին:
«Զոհուած զինծառայողների ծնողների, մեր յղի կանանց յորդորով ես միանում եմ իրենց պայքարին, բայց յուսով եմ, որ դուք չէք յուսախաբուել իմ խօսքերից, ինչ ասել եմ, դա ուժի մէջ է», ըսաւ ան:
Խօսելով Նիկոլ Փաշինեանի մասին ան ըսաւ․ «Եթէ մօտակայ օրերես յանկարածակի չձերբակալկուեց, հրաժարական չտուեց, կամ ինչպէս ասել էի, չփախաւ, ամսի 8-ին մեր ձեռից հաստատ չի փախնելու: Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի լինելու: Շուշին տժգոյն քաղաք համարողն իրաւունք չունի հայոց վարչապետ կոչուի»: