Ես կ՚ուզեմ ըսել, որ մէկ ամիս է, քիչ մը աւելի, որ մենք, մեր «Միասնական, ազգային, սահմանադրական» կուսակցութիւնը ստացած է պետական գրանցում: Այս մասին ըսած է ՄԱՍԿ-ի համահիմնադիր Յովիկ Աղազարեանը:
«Մենք արդէն կարող ենք մասնակցել ընտրութիւններին, կարող ենք չմասնակցել, կախուած մեր տրամադրութիւնից, ցանկութիւնից եւ հնարաւորութիւններից, բայց մենք որոշում ունենք՝ մասնակցելու ենք Ազգային ժողովի առաջիկայ ընտրութիւններին: Ձեւաչափի մասին դեռ յստակ որոշում չունենք»,-նշած է ան:
Աղազարեանը տեղեկացուցած է, որ կը բանակցին որոշ կուսակցութիւններու հետ:
«Եթէ գտնուեն համագործակցութեան եզրեր՝ նախընտրում ենք ընտրութիւններին գնալ այլ կուսակցութիւնների հետ՝ դաշինքային տրամաբանութեամբ, բայց ոչ դաշինքով, այլ մէկ կուսակցական ցուցակով, որպէսզի կարողանանք աւելի հեշտութեամբ յաղթահարել խորհրդարանում յայտնուելու շեմը»,-պարզաբանած է Յովիկ Աղազարեանը: