image

Ըստ Վազգէն Մանուկեանի «Նիկոլը պիտի գնայ...»

Ըստ Վազգէն Մանուկեանի «Նիկոլը  պիտի գնայ...»

Նիկոլը պիտի երթայ 100 տոկոսով, որեւէ գնով, բայց մենք առաջին քայլը կը փորձենք այնպէս ընել, որ նոր եկած իշխանութիւնը ըլլայ օրինական, եթէ չէ, ապա ժողովուրդը կը դառնայ անկառավարելի։

Հանրապետութեան հրապարակին մէջ հանրահաւաքի ժամանակ ըսած է «Ազգային կոմիտէ»ի անդամ Վազգէն Մանուկեանը․

«Հետագայ սերունդներն ամօթով են մեզ յիշելու. մեր օրօք Հայաստանը գցեց Արցախի ժողովրդին, որը մեր հայրենակիցներն էին։

Նիկոլի անունը կը մոռանան, բայց կը յիշեն, որ Հայաստանի միջոցով ինչ ոճրագործութիւն է եղել այնտեղ։ Ու այդ մեղքը բոլորիս վրայ է։ Ու այսէես անպատիւ մենք պէտք է ապրենք»։

Վազգէն Մանուկեանը իշխանափոխութեան համար պայքարող քաղաքական ուժերուն համերաշխութեան եւ միասնական գործելու կոչ ըրած է.

«Ներէք իրար, ձեռք ձեռքի տուէք, իրար լրացրէք։ Բոլորս միասին դա պէտք է անենք։ Ես պատրաստ եմ կոմիտէի գործընկերների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխութեամբ կարելի է լուծել հարցը, միասնական լինելով կարող ենք ջարդել այս դեւին... Ախր դեւ էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։  Ու կանգնած այնտեղ խօսում է անկախութեան մասին։

Մենք ղեկավարել ենք անկախութեան շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում։ Ի՞նչ է հասկանում նա անկախութիւնից։ Նա ուզում է Հայաստանը սարքել իր «տուքանը»,-ըսած է Մանուկեանը։