Արցախի նոր պետական նախարար (վարչապետ) պիտի նշանակուի Արցախի նախկին ՄԻՊ-ը` Արտակ Բեգլարեանը։ Այս մասին յայտնած է Sputnik Արմենիայի աղբիւրը։
Արտակ Բեգլարեանը 23 Դեկտեմբեր 2020-էն կը զբաղցնէ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնը։ Մինչ այդ` 31 Հոկտեմբեր 2018-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստին ընտրուած էր որպէս Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտօնը վարած է մինչեւ 22 Դեկտեմբեր 2020-ը։