image

Ըստ Հանրապետական գործիչին Ուաշինկթընի բանակցութիւնները՝ չարաբաստիկ

Ըստ Հանրապետական գործիչին Ուաշինկթընի բանակցութիւնները՝ չարաբաստիկ

Հայաստանի հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանն անդրադարձած է Հայաստանի եւ Արցախի շուրջ արտաքին քաղաքական զարգացումներուն ու իշխանութիւններու քայլերուն։

«Ի մի բերելով «Վաշինգտոնեան գերութեան» եւ Նիկոլի «Պրահեան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.

1. Արցախը վերջնականապէս Ադրբեջանին յանձնելու հարցը Վաշինգտոնում լուծուել է (ամիսներ առաջ այդ դաւաճանական նախատրամադրութեան մասին փաստաթուղթ էի հրապարակել):

2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարութեան հեղինակները առերեսուել են Ադրբեջանի կանխատեսելի առաւելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթէ ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։

3. Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգէտների հերթական ֆիասկոն է։

4. Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն պատրաստւում աւելի չոր արձագանգել Ադրբեջանի սադրիչ եւ լկտի պահուածքին (իրենց համար իմաստ էլ չկայ, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական եւ քաղաքական հետեւանքներով)։

5. Մեր հնարաւոր փրկութիւնը ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Մոսկուայում, ո՛չ Բրիւսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երեւանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար»,- դիմատետրեան իր էջին գրած է ՀՀԿ փոխնախագահը։