image
Հրատապ լուրեր:

Ո՞վ կ՚ուզէ ներսէն քայքայել Ռուսաստանը. Զօր. Նորատ Տէր Գրիգորեանց

Ո՞վ կ՚ուզէ  ներսէն  քայքայել Ռուսաստանը. Զօր. Նորատ  Տէր Գրիգորեանց

Ռուսաստանը երբեք չի յարձակիր Ուքրանիոյ վրայ, Արեւմուտքն է որ կը ներքաշէ, սակայն Ռուսաստան ամէն պարագային պատրաստութեան վիճակի բերած է Զինուած ուժերը եւ միջուկային զէնքը։ Այս մասին ըսաւ Հայաստանի Զինուած ուժերու գլխաւոր շտապի նախկին պետ, զօրավար Նորատ Տէր Գրիգորեանց։

Ան յիշեցուց, որ Ռուսաստան ՆԱԹՕ-էն պահանջած է դադրեցնել իր ուղղութեամբ տեղաշարժը։ Ան վստահութիւն յայտնեց, որ Ռուսաստանին կարելի չէ յաղթել ռազմական ճանապարհով։ 

«Պատմութիւնը վկայում է հենց դրա մասին։ Աշխարհում ոչ մի պետութիւն չունի այնպիսի զէնք, որ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է քայքայուել միայն ազգամիջեան երեւոյթների ճանապարհով։ Դրանով աղխոյժ զբաղւում են, այդ թւում՝ Թուրքիայում եւ Ատրպէյճանում»,- նշեց Տէր Գրիգորեանց։

 

Լուրը՝ NEWS.am-էն: