Ռուսաստանը երբեք չի յարձակիր Ուքրանիոյ վրայ, Արեւմուտքն է որ կը ներքաշէ, սակայն Ռուսաստան ամէն պարագային պատրաստութեան վիճակի բերած է Զինուած ուժերը եւ միջուկային զէնքը։ Այս մասին ըսաւ Հայաստանի Զինուած ուժերու գլխաւոր շտապի նախկին պետ, զօրավար Նորատ Տէր Գրիգորեանց։
Ան յիշեցուց, որ Ռուսաստան ՆԱԹՕ-էն պահանջած է դադրեցնել իր ուղղութեամբ տեղաշարժը։ Ան վստահութիւն յայտնեց, որ Ռուսաստանին կարելի չէ յաղթել ռազմական ճանապարհով։
«Պատմութիւնը վկայում է հենց դրա մասին։ Աշխարհում ոչ մի պետութիւն չունի այնպիսի զէնք, որ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է քայքայուել միայն ազգամիջեան երեւոյթների ճանապարհով։ Դրանով աղխոյժ զբաղւում են, այդ թւում՝ Թուրքիայում եւ Ատրպէյճանում»,- նշեց Տէր Գրիգորեանց։
Լուրը՝ NEWS.am-էն: