Հրատապ լուրեր:

Տիգրան Ձիթողցյանը Դուբայ Մոլի նորաբաց պատկերասրահում ցուցադրել եւ վաճառել է իր գործերը

Տիգրան Ձիթողցյանը Դուբայ Մոլի նորաբաց պատկերասրահում ցուցադրել եւ վաճառել է իր գործերը

Հայաստանցի հայտնի արվեստագետ, այժմ՝ ամերիկաբնակ Տիգրան Ձիթողցյանը աշխարհի ամենամեծ մոլի՝ Դուբայ մոլի ftNFT պատկերասրահում վաճառել է իր երկու մեծադիր կտավները՝ ընդհանուր 220,000 AED-ով (60,300 դոլար): Արաբական մամուլը հայտնում է, որ վաճառքը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ ftNFT Phyigital NFT Space-ի հանդիսավոր բացումից ընդամենը մի քանի օր անց, որը համընկել է միջազգային NFT մրցանակաբաշխությանը։ Այս մրցանակաբաշխությանը ներկա են եղել աստղեր տարբեր երկրներից, մրցանակներից մեկն էլ ստացել է ինքը՝ Տիգրան Ձիթողցյանը: 

 

Հայ արվեստագետի նկարներն առաջին արվեստի գործերն են, որոնք ցուցադրվել են Դուբայ մոլի նշված պատկերասրահում: Նշվում է, որ պատկերասրահի հիմնադիրները նույնպես հայեր են՝ Հայաստանից: Նրանք նպատակ ունեն  հեղափոխել արվեստի աշխարհը՝ հարթակ տրամադրելով նկարիչներին, իրենց արվեստը վաճառելու ժամանակակից թվային հարթություններում:

ftNFT-ն հայտարարել է, որ Տիգրան Ձիթողցյանի համար կստեղծի վիրտուալ պատկերասրահ՝ Fastexverse-ում: