image

Տարոն Պապիկյան. Facebook-ը «Մենամարտ» է Սկսել YouTube-ի Դեմ

Տարոն Պապիկյան. Facebook-ը «Մենամարտ» է Սկսել   YouTube-ի Դեմ

 Facebook սոցկայքը լուրջ քայլեր է ձեռնարկում`  YouTube սոցկայքին խաղից հանելու համար,- www.arevelk.am-ին հայտնեց թվային մեդիայի անկախ փորձագետ Տարոն Պապիկյանը:  «Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութերը ունեն օրական ավելի քան 4 միլիարդ դիտում:Ընկերությունը զարգացնում է ֆեյսբուքյան տեսանյութերի հնարավորությունները, օրինակ տեսանյութը սկսում է ավտոմատ գործել, երբ ուղղակի մենք նյուզ ֆիդում տեսնում ենք այն:Մարդիկ արդեն գերադասում են վիդեո տեղադրումներ կատարել Ֆեյսբուքում` ավելի մեծ քանակի դիտումներ և բիզնես զարգացումներ ունենալու համար»,-նշեց Տարոն Պապիկյանը, ավելացնելով, որ վերջին օրերին Facebook-ը որոշ երկրներում սկսել է չճանաչել YouTube-յան հղումները, փոխարենը առաջարկում է վիդեոն տեղադրել հենց Ֆեյսբուքում:«Այս տեմպերի դեպքում, Ֆեյսբուքը կդառնա վիդեոտեղադրումների և վիդեոբլոգինգի հիմնական հարթակը»,-www.arevelk.am-ին հայտնեց  Տարոն Պապիկյանը: