image

Սուրբ ու լիառատ համարվող Ռամազանի ամսում 30.000 սիրիացի երեխաներ սահմանին սովամահ են լինում

Սուրբ ու լիառատ համարվող Ռամազանի ամսում 30.000 սիրիացի երեխաներ սահմանին սովամահ են լինում

Siasat-ը գրում է, որ Ռամազանի շրջանը համայն մուսուլմանության ամենակարևոր ամիսն է, որ լի է մտորումներով, համեղ ուտելիքներով ու անթիվ նվերներով, բայց Հորդանանում, Ռամազանի այս սուրբ ամսին  ավելի քան 30 հազար սիրիացի երեխաներ բախվել են սովի խնդրին: Ամմանի իշխանությունները կասեցրել են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում բնակվող փախստականներին տրամադրվող սննդի մուտքն ու բժշկական օգնությունը: Հազարավոր սիրիացի կանայք ու երեխաներ զրկված են սննդի ու խմիչքի պաշարներից՝ այն դեպքում, երբ նրանց գտնված վայրում ջերմաստիճանը գերազանցում է 35C-ը: Ինչպես հայտնի է՝ սիրիա-հորդանանյան սահմանապահ զինվորական խմբերի վրա «Իսլամական պետության» ահաբեկչական հարձակումից հետո, Հորդանանի իշխանություններն անցած ամիս արգելել են որևէ տեսակի մարդասիրական օգնության մատակարարումը՝ դեպի Բերմ կոչվող տարածք, որտեղ գտնվում են փախստականները: Նրանք փախստականական ճամբարը հռչակել են «փակ ռազմական գոտի» և զգուշացրել, որ տարածքից ցանկացած շարժ ենթակա է պատասխանատվության, առանց մեղմացուցիչ հանգամանանքների, չնայած օգնության կոչերին, որոնք ահազանգում են փախստականների վտանգված կյանքի մասին:  

Ըստ տվյլաների՝ փախստականական այդ ճամբարում գտնվող հինգ տարեկանից ցածր՝ մոտ 13.000 երեխաների մոտ թերսնում է նկատվում:  Նրանցից մեծ մասը տառապում է չափավոր, մի մասը՝  խիստ թերսնմամբ, իսկ  երեխաների 24.7 տոկոսը տառապում է սուր լուծով:

Զեկույցի համաձայն՝ կանայք դարձել են իրենց ընտանիքների հիմնական կերակրող ու խնամող ձեռքը, քանի որ  նրանց ամուսինները սպանվել կամ գերի են ընկել:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական պատերազմի մեկնարկից ի վեր Հորդանանում ապաստանել են 1.4 միլիոն սիրիացի փախստականներ, որոնցից 630 հազարը միայն օրինական գրանցում ունի: