image

Սուրբ Սարգսի տոնը՝ հունվարի 23-ին

Սուրբ Սարգսի տոնը՝ հունվարի 23-ին

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:  Արդեն 11 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված  միջոցառումներ, զինվորներին ու բանակին ուղղված ծրագրեր: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Ս. Սարգսի տոնը շարժական է և այս տարի նշվելուէ հունվարի 23-ին: Առաջիկա միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.


  • Տոնական Ս. Պատարագ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:  Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի երեք եկեղեցիներում` Առաջնորդանիստ, Արգավանդի, Նոր Նորքի: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

  •  
    • Ս. Սարգսի աջը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը Սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:

    • 17-րդ դարի Ավետարանը: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավերատանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:

    • Պարգևատրում: Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների: Նրանց մի մասը ծառայությունն ավարտել է, մյուսները դեռ ծառայում են: Այս ծրագիրը երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:  Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

  • Խաչապտույտ: Արդեն ձևավորված ավանդույթով ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցիների համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին:

Արարատյան Հայրապետական թեմ