image

Րաֆֆի Հերմոն Արաքս. Ծեծի ենթարկված լրագրողը «Ես հայ եմ» ասողներից է

Րաֆֆի Հերմոն Արաքս. Ծեծի ենթարկված լրագրողը «Ես հայ եմ» ասողներից է

Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի ՝ Ահմեդ Հաքանի հանդեպ կիրառված  ֆիզիկական բռնության դեպքը շարունակվում է քննարկվել թուրքական մամուլում:  Նշվում է, որ Ստամբուլում ցույցեր են նախապատրաստվում` ի պաշտպանություն Hürriyet թերթի նախկին լրագրողի, որի վրա օրեր առաջ  հարձակվել են իր տան դիմաց, երբ լրագրողը վերադառնալիս է եղել   CNNTürk-ի նկարահանումներից:  

Ծանր վնասվածքներ ստացած Ահմեդ Հաքանը գտնվում է հիվանդանոցում:

 Պոլսահայ լրագրող  Րաֆֆի Հերմոն Արաքսի կարծիքով,   թուրք լրագրողի հանդեպ կիրառված դաժան  ծեծը    երկրում տիրող մթնոլորտի հետեւանք է,  որի  հիմքերը, ըստ հայ լրագրողի, դրել է երկրի նախագահը: «Արեւելքի»  հետ զրույցում  Րաֆֆի Հերմոն Արաքսը նշում է,  թե  Էրդողանի    կարծիքով,  ծայրահեղ  ազգայնականներին  հրահրելով,  կարող է նրանց ձայներն ուղղել դեպի իր կուսակցություն,   սակայն,  ըստ մեր զրուցակցի, նախագահի  այս մոտեցումն իհարկե,  սխալ է:

Րաֆֆի Հերմոն Արաքսը  ծեծի ենթարկված  Ահմեդ Հաքանին   բնորոշում է իբրեւ հայության հանդեպ հարգանք ունեցող լրագրող, որ Հրանտ Դինքի  սպանության օրերին փողոց  էր իջել եւ հազարավորների հետ գոչում էր «Ես  հայ եմ»:  Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ Հաքանը       մուսուլման է,  բայց նրա  բոլոր ըմբռնումները եւ կեցուածքները ժողովրդավարական հիմք ունեն,  ինչի  համար լրագրողը   վերջին շրջանում      AKP իշխող կուսակցության պատասխանատուների կողմից ենթարկվում  է  տարբեր հալածանքների: