ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հետ համատեղ օգոստոսի 10-ին, ժամը 11:30-ին կազմակերպում է հանդիպում Իրաքի Քրդստանի Մշակույթի եւ երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կհյուրընկալվի ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում, որտեղ պր. Մոհամմեդ Սաիդ Ալին հանդես կգա «Քրդստան՝ համակեցության օրրան» խորագրով դասախոսությամբ:
Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերեն է:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահ