image

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է. Կառավարության նոր որոշումը

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվել է. Կառավարության նոր որոշումը

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Փոփոխությունները կնպաստեն պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, վերարտադրողական իրավունքի իրացմանը:

Ըստ նոր կարգավորումների` 

20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: 

36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ  քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: 

Սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի  հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին, որոնցից կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է, կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: 

Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու  լրացուցիչ պահանջ: 

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: