Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է:
Ինչպես հայտնի է, բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար, ցավոք, փրկել չհաջողվեց:
ArmLur.am-ը զրուցել է ավագ ենթասպայի կնոջ հետ, որ հայտնել էր, թե ընտանիքով Երևանում են ապրում` վարձակալությամբ: Մեկ անչափահաս երեխա ունեն: