image

Փաշինյանը մեկնում է Փարիզ եւ Բրյուսել

Փաշինյանը մեկնում է Փարիզ եւ Բրյուսել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Փարիզ եւ Բրյուսել։

Կառավարությունից հայտնում են, որ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաեւ հանդիպում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։