2 Ապրիլին, յարձակման ենթարկուած է վարչապետ Նիկոլ Փաշինեանի որդին՝ Աշոտ Փաշինեանը: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան։
Ան նաեւ նշած է. «Երեք օր առաջ Ազգային Ժողովի պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանեանի վրայ յարձակում է գործում ՀՅԴ պատգամաւորը եւ հարուածում նրան, յետոյ նապաստակի պէս վազում իր խմբակցութիւն, Երեւանի կեդրոնում դաշնակցական մի երեւոյթ մօտ 100 մեթր հեռաւորութիւնից սադրանք իրականացնում ՀՀ Ազգային Ժողովի նախագահի նկատմամբ եւ երէկ նաեւ յարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:
Սա կազմակերպուած սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաեւ մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրաւական եւ քաղաքական արձագանգը չի ուշանալու:
Հայաստանը մնալու է եւ զարգացնելու է ժողովրդավարութիւնը, մեր տարածաշրջանում խաղաղութիւն է լինելու»: