44-օրեայ պատերազմին զոհուած Ալպերթ Յովհաննիսեանի հայրը` Արտակ Յովհաննիսեանը անդրադարձած է երէկ ԱԺ–ի մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեան, թէ պատերազմը հնարաւոր էր կանխել, որու արդիւնքով մենք կ'ունենայինք նոյն վիճակը, ի հարկէ առանց զոհերու:
«Փաշինեան Նիկոլ, ասում ես` կարող էիր կանխել պատերազմը, բա կանխէիր, թէ՞ արեան ծարաւ էիր, մեր լոյս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով էս ...., քեզ ներում չկայ, դու ինքդ ասացիր, որ դու ես համար մէկ մեղաւորն ու պատասխանատուն:
Յ.Գ.
Համար մէկ պատասխանատու, գոնէ հասկանում ես, որ զաւակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհուած տղերքի արիւնը քո ձեռքերին է»: