«Այո, տուէք այդ քատրային ջարդը անելու մանդատը եւ մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կը շպրտենք պետական կառավարման համակարգից:
Որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներիրենց վարչական լծակներն օգտագործելով տանում են հանրահաւաքների: Ես հիմա յստակ ասում եմ՝ ընտրութիւններից յետոյ լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարները, ինձ չի հետաքրքրում մասնաւոր կը լինի այդ հիմնարկը, թէ հանրային կը լինի, որոնք իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկուելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խօսքը ֆիզիքական վենդետայի մասին չէ, քաղաքական եւ քաղաքացիականի մասին է: Այդ համայնքի ղեկավարները կարճ ասած, ռադ են լինելու, որովհետեւ լինելու են արտահերթ ընտրութիւններ:
Գնացէք ընտրական տեղամասեր, մեր թաւշեայ մանդատը փոխարինէք պողպատէ մանդատով ու դուք կը տեսնէք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, կը տեսնէք քատրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշուելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտութիւնից օգտուելով 3 տարի գործել են ժողովրդի դէմ:
Բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտուելու պետական կառավարման համակարգից: Պատրաստուէք քաղաքացիական վրէժի, քաղաքացիական վենդետաների, քատրային ջարդերի»,-ըսած է ան: