7 տարուան մէջ, ամէն ոք, առաւօտէն իրիկուն կ՚ըսէ, այս կառավարութիւնը սխալ քատրային քաղաքականութիւն կը վարէ: Այս մասին այսօրուան կառավարութեան նիստին ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Իսկ գիտէ՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականութիւն վարում, որովհետեւ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: իսկ գիէք ինչու է ճգնաժամ, որովհետեւ մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ աւել տոկոսում մանկապարտէզ չկայ, որ դպրոցների 70 տոկոսը եւ աւելին կիսաաւերուած է՝ ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել կադրային սով»,- նշած է ան:
«Հիմա կ՚ասեն` ինչ է, մեր երկրի արգանդը չորացե՞լ է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան. կա՞ն լաւ կադրեր, կան, ի հարկէ, փոքր խմբով, որոնք 1-10 մլն դրամով աշխատում են ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս ու չեն գայ աշխատեն ՀՀ կառավարութիւնում, որ ստանան 400,000 դրամ հերիք չի ու ամէն աշխատած կոպեկի հետ էլ մի անեծք տանեն տուն՝ էլի պարգեւավճար, էլի պարգեւավճարը տարան»,-ըսած է Փաշինեանը: