Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունած է Կովկասի եւ Կեդրոնական Ասիոյ մէջ ՆԱԹՕ-ի Ընդհանուր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Խավիեր Քոլոմինան, յայտնած են վարչապետի աշխատակազմէն։
Փաշինեանն ու Քոլոմինան քննարկած են Հայաստան-ՆԱԹՕ համագործակցութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեանն առնչուող հարցեր:
«Վարչապետն անդրադարձել է Հարաւային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղութեան գործընթացին՝ համաձայն նախապէս համաձայնեցուած հանրայայտ սկզբունքներին։
Զրուցակիցները մտահոգութիւն են յայտնել Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւնների կապակցութեամբ, որոնք հակասում են բանակցութիւնների ողջ տրամաբանութեանը եւ նպաստում տարածաշրջանում լարուածութեանը։
Այս համատեքստում վարչապետը կարեւորել է միջազգային հանրութեան հասցէական արձագանգն ու գործողութիւնների անհրաժեշտութիւնը՝ ուղղուած Հարաւային Կովկասում կայունութեանն ու խաղաղութեանը»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։