Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի հայերը կը կոչէ «մեր քաղաքացիներ» ու միաժամանակ կը կրակէ անոնց վրայ, երբ անոնք գիւղատնտեսական աշխատանքներ կ'իրականացնեն։ Այդ մասին Twitter-ի էջին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան։
«2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ սպանութեան փորձի 54 դէպք է գրանցուել, ինչի հետեւանքով սպանուել է 3 քաղաքացիական անձ, վիրաւորուել 16-ը։ Արդեօ՞ք սա իրականացումն է ատրպէյճանական կողմի այն նարատիւի (պատմութեան), ըստ որի «ԼՂ հարցը լուծուած է»», - նշած է Փաշինեան։