image

Վազգեն Վեհափառի լուսավոր հիշատակին. Գրեց՝ Արժ. Տ. Հովսեփ աւ.քհնյ. Հակոբյան

Վազգեն Վեհափառի լուսավոր հիշատակին. Գրեց՝ Արժ. Տ. Հովսեփ աւ.քհնյ. Հակոբյան

Մեր ժողովրդի համար եղել են հոգևոր առաջնորդներ, որոնց անունը պարզապես չի մնում պատմության էջերում։ Նրանք ապրում են իրենց թողած հոգևոր ժառանգության, իրենց ծառայակիցների հիշողությունների և իրենց հայրական ներկայությունը վայելած մարդկանց սրտերում։ Վազգեն Վեհափառը այդ մեծագույն Հայրապետներից էր։

Նրա հետ անմիջականորեն ծառայած և ավելի քան երեք տասնամյակ նրա հոգևոր հայրությունը վայելած, ներկայումս ԱՄՆ-ում հոգեվոր ծառայություն մատուցած եւ ներկայումս հանգստյան կոչված Արժ. Տ. Հովսեփ աւ.քհնյ. Հակոբյանի հուշը պարզապես անցյալի մի դրվագ չէ։ Այն անձնական վկայություն է Մեծ Հայրապետի մարդկային, հոգևոր և հայրական կերպարի մասին՝ այն տարիներից, երբ երիտասարդ սարկավագը Էջմիածնի Մայր Աթոռում սկսում էր իր ծառայության ճանապարհը։

Ահա  Տեր Հօր հուշը՝ Վազգեն Վեհափառի հետ իր ծառայության, հոգևոր կապի և երախտագիտության մասին։

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ՝ ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երբ Սբ. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանը ավարտեցի, 18 տարեկան երիտասարդ Սարկավագ էի։ Պաշտոնների բաշխման ժամանակ ինձ բաժին ընկավ լինելու Կաթողիկոսարանի քարտուղարի օգնական, այնուհետեւ՝ քարտուղար։ Դա 1968 թվականն էր։

Ավելի քան 22 տարի (1970-1972թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում իբրեւ սերժանտ), բայց նաեւ մնացի քարտուղար եւ երբ զինվորությունից վերադարձա, անմիջապես անցա իմ պաշտոնին։ Այն ժամանակ համակարգիչ (computer) չկար, այլ բոլոր նամակներն ու հոդվածները տպվում էին գրամեքենայով։ Ինչո՞ւ եմ այս բոլորը ասում, քանի որ ես անմիջական կապ եմ ունեցել Վազգեն Վեհափառի հետ։ Նա իմ Հոգեւոր Հայրն էր։ Ես հպարտ եմ, որ ավելի քան 30 եւ ավելի տարիներ հոգեպես պատրաստվել ու ծառայության եմ անցել իբրեւ ամուսնացյալ Քահանա Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցում ի շնորհիվ Մեծն Հայրապետի։

Հիմա ես 52 տարվա Քահանա եմ։ Աղոթող եմ, որ Տերը ընդունի մեր Մեծ Հայրապետի՝ Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի արդար ու բարի հոգին։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի