Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ երբեւիցէ պէտք չէ ըլլայ եւ չ'ըլլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցին ըսած է ՊԲ նախկին հրամանատար՝ Լեւոն Մնացականեան անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակին:
«Ինչ մտահոգութիւն ունի ժողովուրդը, նոյնությամբ եւ ես: Պէտք է ամէն ինչ անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Վտանգը միշտ էլ կայ, ամէն ինչ պէտք է անել, որպէսզի նման զարգացումներ չլինեն: Արցախը Ատրպէյճանի կազմում երբեւիցէ չպէտք է լինի եւ չի լինելու: Դրանք իշխանութիւնների յայտարարութիւններն են, բայց ժողովուրդը կո՞ղմ է, կարծում եմ՝ ժողովուրդն է վերջնական դրա պատասխանը տալու: Ամէն ինչ պէտք է անենք, որ նման փաստաթուղթ չլինի: Չեմ կարող ասել՝ ինչու չի կանխուել, բայց, որ հնարաւորութիւններ կար կանգնեցնելու այն ժամկէտներում, որոնք նշուել են, դա կար, եւ պէտք էր կանգնեցնել: Դա կարելի է նաեւ սխալ անուանել: Մենք չէինք գտնուի այս վիճակում, բանակը կը լինէր ամբողջական եւ ի վիճակի կը լինէր այսօր դիմակայելու, զինուած դիմադրութիւն կազմակերպելու: Մեր պահանջների թէկուզ թեթեւակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար: Ամբողջական չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այսօր էլ ի վիճակի է խնդիրներ կատարելու»,- ըսաւ Մնացականեան:
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք կայ պատերազմի վտանգ, ան ըսած է, որ պատերազմի վտանգ միշտ ալ կայ: