image
Հրատապ լուրեր:

Մեր նպատակը Արցախն է եւ անվտանգութիւնը. Ա. Վանեցեան

Մեր նպատակը Արցախն է եւ անվտանգութիւնը. Ա. Վանեցեան

Նպատակը, որուն համար մենք եկած ենք Ազատութեան հրապարակ, մարդոց ուշադրութիւնը գրաւելն է, սա մեծ բողոքի շարժում չէ, սա տեղային շարժում է մարդոց իրազեկելու եւ անոնց յետոյ հողի վրայ կանգնած խօսելու համար: Այս մասին այսօր Ազատութեան հրապարակին մէջ ըսած է «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը, ոէ արդէն երրորդ օրն է  Ազատութեան հրապարակին մէջ է եւ յայտարարած է անժամկէտ գործողութիւններու մասին:

«Այս ընթացքում մեզ մօտեցել են տարբեր մարդիկ ուղղորդուած ու ասում էին` թողէք թող աշխատեն, ինչ էք ուզում եւ այլն, բայց ընդհանուր առամամբ հանգիստ է անցել գիշերը: Այս երկու օրուայ մէջ այնքան մարդու հետ եմ խօսել եւ պատասխանել իրենց յուզող հարցերին եւ զգում եմ, որ մարդիկ ամբողջապէս տեղեկացուած չեն ինչ է կատարւում: Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմութեան ներկայացուցիչները, այլեւ քաղաքացիներ, ովքեր դժգոհ են իշխանութիւններից եւ չգիտեն` ինչ անել», ըսաւ Վանեցեանը:

Ան նշեց, որ Նիկոլ Փաշինեանի ելոյթը Աժ-ի մէջ եղած է այն վերջնակէտը, որ իրեն ստիպած է դուրս գալ փողոց:

«Այստեղ են եկել 30-ից աւելի զոհուած զինծառայողների ծնողներ, ովքեր մեզ ասում են, որ մեզ քննադատել են, որովհետեւ, երբ ընդդիմութիւնը պատերազմից յետոյ սկսել էր բողոքի ակցիաները, իշխանութիւննէը ասում էին, որ եթէ այդ ակցիաները չլինեն, ձեր երեխաներին կը գտնենք եւ այլն»:

Հարցին` Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեան, որ պատերազմը կրնար չըլլալ, բայց կ'ունենայինք նոյն վիճակը, առանց զոհերու, արդեօ՞ք պէտք չէ հետեւեր իրաւական գործընթաց, Վանեցեանը նշեց․

«Միանշանակ հիմք է հանդիսանում իրաւական գործընթաց սկսելու, դա լրջագոյն յայտարարութիւն է յանցագործութեան մասին, ինքնախոստովանական ցուցմունք է, դրա հետ կապուած պէտք է լուրջ հետաքննութիւն իրականացուի»:

Վանեցեանը նշեց, որ իրենց պայքարը բացառապէս իշխանափոխութեան համար չէ:

«Մենք չենք եկել այստեղ պահանջում բացառապէս իշխանափոխութիւն: Մենք ասում ենք իշխանափոխութիւնը պէտք է իրականցուի, որ մենք հասնենք մեր գլխաւոր նպատակին: Մեր գլխաւոր նպատակը մեր հայրենիքի անվտանգութիւնն է: Ես չեմ ասում սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանութիւնը, մեր նպատակը անվտանգ երկիրն է ու Արցախը:  Այս մարդկանց գնալուց յետոյ է միայն հնարաւոր լինելու շտկել այդ բոլոր հարցերը», ըսաւ Վանեցեանը: