Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Աւարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսեանի՝ Պուլղարիայի Հայոց թեմում առաջնորդի պաշտօնավարման շրջանը՝ Հայր Սուրբը ծառայութեան է կոչուել Ուքրաինայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանութեան ներքոյ:
Հոգեշնորհ Տ. Զաւէն վարդապետ Եազիչեանը, ազատուելով Եգիպտոսի Հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, հոգեւոր սպասաւորութիւնը կը շարունակի Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում՝ հոգեւոր տեսչի իշխանութեան ներքոյ:
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղայ Երնջակեանը, ազատուելով Վեհափառ Հայրապետի գաւազանակրի պարտականութիւններից, մեկնել է ուսումը շարունակելու Իտալիայում:
Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը, ով աւարտել է ուսումնառութիւնն Ամերիկայի Միացեալ Նահանգներում, հայրապետական տնօրինութեամբ նշանակուել է գաւազանակիր: