image
Հրատապ լուրեր:

«Լռելն այլեւս անհնար է». Զոհուած զինուորներու ծնողները բողոքի գործողութիւններուն պիտի մասնակացին

«Լռելն այլեւս  անհնար է». Զոհուած զինուորներու  ծնողները բողոքի  գործողութիւններուն պիտի մասնակացին

Արցախեան 44-օրեայ  պատերազմին զոհուած զինուորներու ծնողները, հարազատները կը նախատեսեն Ապրիլ 26-ին բողոքի գործողութիւն կատարել Ազնաւուրի հրապարակին վրայ:

Պատերազմին անմահացած տանկիստ Գէորգ Ջաւախեանի մայրը` տիկին Նայիրան Ֆէյսպուքով հրապարակած է  իր եւ որդիին լուսանկարն ու գրած է.

«Շատ էք հարցրել, թէ ինչ կարող ենք անել ձեզ համար: Հիմա ասում եմ` այդ օրը, այդ ժամին եղէք մեր կողքին:

Ես` ԳԷՈՐԳ ՋԱՒԱԽԵԱՆԻ մայրն Ապրիլի 26-ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկուայ կինոթատրոնին յարող Ազնաւուրի հրապարակում:

Լռել այլեւս անհնար է, յատկապէս յայտնի խոստովանութիւնից յետոյ` տարբերութիւնը միայն այն կը լինէր, որ տղերքը ողջ կը լինէին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արիւնալի ոճրագործութեանը: Սիրելի բախտակից ընկերներ, քոյրեր եւ եղբայրներ, ընկերներ, համագիւղացիներ, համաքաղաքացիներ, Մեր Տղերքի հոգիները խռովուած են, նրանք մեզնից պահանջում են վրէժ եւ պատասխանատուութիւն: Նրանք մեզնից վճռականութիւն են պահանջում:

Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրայ ունենալ նրանց պատկերները:

Մեր պահանջն արդար է եւ գալիս է Երկնքից, նպատակը` ազնիւ»: