Ինչպես տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Հայաստանում է Լիբանանի նախագահ Միշել Աունը: Երեկ երեկոյան Երեւանի «Ռեդիսոն Բլու» պանդոկում Միշել Աունը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպեցին Հայաստանի՝ ծագումով լիբանանցի համայնքի ներկայացուցիչների հետ: Լիբանանի նախագահը բարձր գնահատեց հայ-լիբանանյան հարաբերությունները եւ Լիբանանի՝ Հայաստանում գտնվող քաղաքացիներին հորդորդեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը: