Այսօր Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից վնասվել են նաեւ հայկական կառույցներ, մասնավորապես՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում են «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Վանա Ձայն» ռադիոկայանը, Համազգայինի ցուցասրահը եւ այլ գրասենյակներ: Վնասվել են հայերին պատկանող բազմաթիվ խանութներ, կան վիրավորներ:
«Ազդակ» օրաթերթի մարզական մեկնաբան Վարդիվառ Գասապյանը խմբագրության վնասված աշխատասենյակներից լուսանկարներ է ներկայացրել.