«Իմ տեղեկութիւններով որոշում կայացուած է Վոլոտինի եւ Լաւրովի այցերուն կապակցութեամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսայի հրապարակի վրանները»: Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանը:
«Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպուած յարմարեցրել է ընդդիմութեան օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահաւաք ու երթ նախատեսուած չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգութեան աշխատակցի ուղեկցութեամբ, ուժեղացուած անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամէջ:
Սա այն նոյն Նիկոլն է, որ «Դիմադրութեան» շարժման գործողութիւններն ընդամէնը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարութեան մօտ հաւաքուած մի քանի հազար վարչապետերին դուրս չեկաւ պատասխաններ տալու, առանձնատան մօտ էլ յատուկ միջոցնէր կիրառեց սեփական ժողովրդի դէմ, դեռ չեմ ասում, որ Յունիսի 3-ին սեփական խմբակցութեան վախեցաւ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի:
Հիմա ընդդիմութեան այս մարդասիրական միջանցքով Սարեան փողոց հասած իշանականներն արդէն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մէջ են ընկել: Առաւօտեան կը սթափուեն, կը վերադառնան իրականութիւն, իսկ մինչ դա` իմ տեղեկութիւններով որոշում է կայացրել Վոլոտինի եւ Լաւրովի այցերի կապակցութեամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսայի հրապարակի վրանները: Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսայի հրապարակում կը լինի, թէ` ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը», գրած է ան: