Մեր խումբերը կը շարունակեն Լեռնային Ղարաբաղի մէջ մնացած մարդոց որոնումները, այդ շարքին՝ տարեցներու, հիւանդներու եւ յաշմանդամութիւն ունեցողներու։
«Անցած օրերին մեր այցելութիւնների ընթացքում բաժանեցինք սննդի եւ հիգիենայի փաթեթներ։ Մեզ յաջողուեց նաեւ վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», - գրուած է Հայաստանի մէջ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի X-ի էջին: