image

Ի՞նչ է վեղարը եւ ո՛ր հոգեւորականն այն կրելու իրավունք ունի

Ի՞նչ է վեղարը եւ ո՛ր հոգեւորականն այն կրելու իրավունք ունի

Վեղար բառը փոխառություն է բյուզանդական հունարեն βελάριον-ից:  Լատիներեն` velum-փող կամ velarium-վարագույր: 

Այն Հայ Առաքելական Եկեղեցու Կուսակրոն հոգևորականներին հատուկ գլխադիր է, գլխի քող, որով կուսակրոն քահանան տարբերվում է ամուսնացյալ քահանաներից։ Վեղարը սրածայր՝ գմբեթանման քող է (խորհրդանշում է եկեղեցու գմբեթը)։ Ներսից նույն ձևով ամուր նյութից պատրաստված գլխանոց ունի, իսկ վրան՝ սև գույնի բրդյա  մի ծածկույթ, որը գլուխը ծածկելով իջնում է մինչև հոնքերը, իսկ մեջքի կողմից՝ մինչև գոտկատեղից քիչ ներքև: Մինչև XI դար հայ մատենագիրության մեջ որևէ հիշատակում չկա վեղարի մասին, ուստի ընդունված է համարել, որ վեղարը գործածության մեջ է մտել հավանաբար XI դարից հետո:

 

Ամենայն Հայոց Հայրապետի վեղարի ճակատային մասի վրա ավելացվել է ադամանդակուռ խաչ:

Սկսած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830թթ.) կաթողիկոսից, Ամենայն Հայոց Հայրապետները վեղարի վրա կրում են ադամանդյա խաչ՝ որպես պատվանշան: 

Մինչև 1917թ-ի հեղափոխությունը, կաթողիկոսներն այն ստանում էին ռուսական ցարերից (առաջինը տվել է Նիկոլայ Ա-ն):

Ոգեշնչվելով Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդներից՝ վեղարի խաչ օգտագործում էին նաև Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդները, սկսած Հովսեփ արքեպիսկոպոս (Երկայնաբազուկ) Արղությանից մինչև Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857թթ.) կաթողիկոսը, որից հետո վեղարի խաչը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մենաշնորհը խորհրդանիշը: