image

Հոտ Է Գալիս Կրկին Արյան. Ե. Չարենց

Հոտ Է Գալիս Կրկին Արյան. Ե. Չարենց

 

Հոտ է գալիս կրկին արյան

Այս վարպետի եփած ճաշից:

–Վհո՞ւկ է սա հնադարյան,

Թե՞– շառավի՞ղ դաժանասիրտ

Մի Թեմուրի կամ Աբբասի,

Որ նախահոր խանդով լեցուն՝

Ցարերի գահն հասած այսօր

Անծայրածիր ծովում արյան՝

Ձեռքին՝ Մարքսյան ավետարան՝

Հրդեհների հուրհուր բոցում

Երկրագնդի մի փողոցում

Իր «Ջաբուլգան» է կառուցում…

(Ե. Չարենց, Վերջին խոսք, էջ 123)

 

Քաղուած ՝Գրականագէտ  Սէյրան  Գրիգորեանի ՖՊ-եան  էջէն