image

Հրատապ. Լիբանանահայութեան խնդրով Էտմոն Մարուքեան հանդէս եկաւ յայտարարութեամբ

Հրատապ.  Լիբանանահայութեան  խնդրով Էտմոն Մարուքեան  հանդէս եկաւ յայտարարութեամբ

Հայաստանի Հանրապետութեան  Ազգային Ժողովի «Լուսաւոր  Հայաստան»  խմբակցութեան   ղեկավար ՝  Էտմոն Մարուքեան այսօր  լիբանանահայութեան օրակարգով հանդէս եկաւ  յայտարարութեամբ։

Մարուքեան մասնաւորապէս   ըսաւ,  որ  ՀՀ իշխանութիւնները  պէտք է հաշուի առնեն այսօր   Լիբանանի մէջ տիրող     իրավիճակը  եւ այդ  առումով օգնութեան ձեռք  երկարեն     տագնապի մէջ յայտնուած   լիբանանահայութեանը։

Ստորեւ «Արեւելք»ի ընթերցողներու ուշադրութեան կը յանձնեք Մարուքեանի  տարածած    եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին ուղղուած   բաց նամակ-դիմումը։

 

Սիրելի՛ քաղաքացիներ,

 

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լիբանանահայերին հրատապ օգնութիւն տրամադրելու վերաբերեալ առաջարկութեամբ։

 

Ինչպես շատերիդ յայտնի է, արդէն տեւական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետութիւնում շարունակւում են զանգվածային ցոյցերն ու անհանգստութիւնները: Լիբանանի այս դրութիւնն սպառնում է նաեւ տեղի հայ համայնքի անվտանգութեանը, որը զգալի թիւ է կազմում Լիբանանում:

 

Այս պայմաններում ՀՀ կառավարութիւնը պէտք է սատար կանգնի մեր հարիւր հազարաւոր հայրենակիցներին՝ նրանց այս իրավիճակում միայնակ չթողնելու համար։

 

Այսպիսով, մեր կողմից առաջարկւել է իրականացնել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ընդունելու և անհրաժեշտ օգնութիւն տրամադրելու հրատապ ծրագիր։