image

«Ես մեծամիտ անձ մը չեմ» Հայութեան պարծանք՝ Հենրիխ Մխիթարեանը դարձաւ 33 տարեկան

«Ես մեծամիտ  անձ մը չեմ» Հայութեան պարծանք՝ Հենրիխ Մխիթարեանը դարձաւ 33 տարեկան

«Ես մեծամիտ  անձ մը չեմ» Հենրիխ Մխիթարեան

 

 

Օրերս իր լրումին հասաւ  հայ  ժողովուրդի  արժանաւոր զաւակներէն , ֆութպոլիստ՝ Հենրիխ Մխիթարեանի   ծննդեան 33-րդ տարեդարձը։

Այդ  առթիւ ալ  «Արեւելք» լրահոսէն  քաղեց   տարբեր առիթներով  Հենրիխի  բերնով    լսելի դարձած   արժանաւոր աստղին  կարգ մը առանցքային մտքերը։

Նիւթը կը ներկայացնենք ՝ արեւելահայերէնով, պարզապէս  խօսքի  հարազատութիւնը   առաւելագոյնս  արտայայտելու  մտքով։ 

 

Ես ինձ աստղ չեմ զգում։ Ես Երեւանի հասարակ բնակիչ եմ։ Աստղերը երկնքում են։

Յունիս,2012

 

Ես շատ բաց մարդ եմ։ Կարող եմ ցանկացածին լսել, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է։ Իսկ եթէ նա ֆութպոլից հեռու է, սրտիս մօտ չեմ ընդունի նրա խօսքերը։

Դեկտեմբեր,2012

 

Միշտ փորձում եմ սովորել։ Դա իմ կեանքի երաշխիքն է։ Մարդը, որը դադարել է սովորել, մահացածի է հաւասար։

Յուլիս,2013

 

Ես ֆութպոլ շախմատի պէս եմ խաղում։ Պէտք է շատ մտածես ու կանխատեսես, թէ ինչ կարող է տեղի ունենալ քո քայլից հետոյ։ Եթէ սխալուես, մրցակիցը կարող է պատժել քեզ, ու դու կը պարտուես խաղը։

Սեպտեմբեր,2013

 

«Անժիի» առաջարկը գերազանց էր։ Եւ ես կը համաձայնէի, եթէ երազանք չունենայի։ Մանկուց ձգտում էի յայտնուել ամենաուժեղ ակումբներից մէկում, դրա համար էլ հենց «Պորուսիան» ընտրեցի։

փետրուար,2014

 

Ինձ շատ էր դուր գալիս Զիտանի խաղը, այն ինձ անչափ ոգեշնչում էր։ Ընդ որում, երբեք չեմ փորձել նմանակել նրա խաղաոճը։ Ինձ դուր է գալիս իմն ունենալը։

Ապրիլ,2014

 

Խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը։ Եւ ընդհանրապէս, ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխաւորել։ Դրա համար ես պիտի աշխատեմ ու աշխատեմ։

Օգոստոս,2015

 

Չեմ ուզում մեծամիտ թուալ, բայց ինձ թուում է՝ կարող եմ էլ աւելի լաւ խաղալ։

Օգոստոս,2015

 

Անձամբ ինձ համար հաւաքականում մոտիւացիան միայն յաղթանակն է։ Երբ յաղթում ենք, բոլոր հայերի դէմքին ժպիտ է յայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ մեր յաջողութիւնը որպէս սեփական յաղթանակ են նշում։ Դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Ինձ համար ամենամեծ մոտիւացիան հենց այդ ժպիտներն են։

Սեպտեմբեր,2015

 

Փորթուկալերէն սովորել եմ Սան-Պաուլում մարզուելու ժամանակ դեռ 13 տարեկանում։ Լուչեսկուի շնորհիւ սկսեցի իտալերէն սովորել, բայց դեռ չեմ կարող ասել, թե լաւ տիրապետում եմ այդ լեզուին։ Այս պահին ազատ կարող եմ հաղորդակցուել հայերէնով, անգլերէնով, ֆրանսերէնով, ռուսերէնով, փորթուկալերէնով ու գերմաներէնով։

Մարտ,2016

 

Աղօթում եմ Ղարաբաղում խաղաղութեան համար։ Խորապէս մտահոգուած եմ հայրենակիցներիս ու նրանց ընտանիքների համար։

Ապրիլ,2016

Հաւատացած եմ, որ ՄՅՈՒ-ի պէս մեծագոյն ակումբում հանդէս գալը արժանի է հօրս յիշատակին, այն ոգեշնչմանն ու տրամադրուածութեանը, որը նա է ներարկել իմ մէջ, երբ փոքր էի։

Յուլիս,2016

 

Ցանկացած մարդու տրուում է հնարաւորութիւն: Աստված բոլորին հաւասարաչափ է բաշխում հնարաւորութիւնը, այլ հարց է, թէ ով կ'օգտուի դրանից: Սխալ է, որ ասում են ինչ-որ մէկի բախտը չի բերում: Ինչ-որ բանի հասնելու համար միայն տաղանդը բաւարար չէ, պէտք է գտնես քոնը, եւ այն նպատակը, որը դրել ես քո առջեւ՝ հասնես դրան:

Մայիս,2020

 

Ես հայ եմ ու հպարտ եմ դրանով։

Ապրիլ,2020

 

Ես երբեք զուտ հաճոյքի համար չեմ խաղացել։ Առանց տիտղոսների՝ կարիերայի աւարտին ոչինչ չի մնայ։

Օգոստոս,2021

 

Անգլիայում խաղալն իմ մեծ երազանքն էր: Մարդիկ ասում էին, որ ես դա արել եմ միայն փողի համար։ Դա անհեթեթութիւն է։ Ես երբեք փողի համար ֆութպոլ չեմ խաղացել, այլապէս կը գնայի Ռուսաստան կամ մէկ այլ տեղ։

Նոյեմբեր,2021

 

Ծնողներս ուզում էին, որ ես շատ սովորեմ. քանի՞սն են կարծում, որ իրենք ֆութպոլիստ կը դառնան: Բայց մէկ վնասուածքը բաւական է․․․ու եթէ չես սովորել, ոչինչ չես կարող անել:

Յունուար,2021

 

Երբ 10-12 տարեկան էի, սկսեցի երկրպագել «Արսենալին». Վենկերը թիմ ունէր, որ տղաների էին ընդունում, երազում էի այնտեղ խաղալ: Ի վերջոյ, ես արեցի դա:

Յունուար,2021

 

Հայաստանը ոչ միայն վիրաւոր երկիր է, այն նաեւ այն կանայք, տղամարդիկ եւ երեխաներն են, որոնք ունեն կայունութեան եւ ուժի արտակարգ կարողութիւն ոտքի կանգնելու համար:

 Յունուար,2021