image
Հրատապ լուրեր:

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

Վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 14։00-20։00-ին, Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։ Փառատոնի կազմակերպիչը «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» -ն է, աջակիցը՝ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը: 

Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» եւ մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաեւ ճանաչված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին եւ պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։

Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, եւ ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որեւէ դետալ:

«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսեւորման եւ խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:

Փառատոնին աջակցում են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը եւ «ՀԵՀԵՄ» գրասենյակը։