image

Հայաստան չի պատրաստուիր դուրս գալ ՀԱՊԿ-ից. Հայրենի դիւանագէտ

Հայաստան չի պատրաստուիր դուրս գալ ՀԱՊԿ-ից. Հայրենի դիւանագէտ

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարեանը, լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսած է, թէ ՀԱՊԿ-էն դուրս գալու քննարկումներու յստակ ժամկէտ չի կրնար նշել։ Ան փոխանցած է հետեւեալը.

«Որոշում է ընդունուել չանել այդ քայլը ու շարունակել աշխատանքները, որովհետեւ կան հարցեր, որոնք հետագայում քննարկուեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Շուտով յայտարարութիւն կը լինի Հարաւային Կովկասում իրավիճակի հետ կապուած։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկայ օրակարգում։ Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱԿՊ-ի անդամ երկիր եւ ունենալով պարտաւորութիւններ, շարունակում ենք յոյս ունենալ, որ մեր աշխատանքները կը բերեն որոշակի արդիւնքների, դեռեւս կայ այդ յոյսը։ Մենք բազմիցս յայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պյտք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական, ինչ-որ պահի, այդ քննարկումները կարող են նորից վերսկսել»: