image

Հասանք մեր ուզածին. Ատամ Շիֆը պիտի հանդիպի Լոս Անճելըսի մէջ բողոքի ցոյց ընող ամերիկահայերու հետ

Հասանք մեր ուզածին. Ատամ Շիֆը պիտի հանդիպի Լոս Անճելըսի մէջ բողոքի ցոյց ընող ամերիկահայերու հետ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել հանուն Արցախի արդեն 4 օր բողոքի ակցիաներ իրականացնող ամերիկահայերի հետ։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները մինչ այսր նստացույց էին անում Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել բացել Արցախի կյանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Այս գիշեր հայերը ճանապարհներ են փակել մեքենաներով և մոտոցիկլետներով, ու այդ ամենն ուղեկցվել է ազդանշաններով։

«Հասանք մեր ուզածին` Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել մեզ հետ։ Չորս օր պայքարեցինք, հասանք Գլենդեյլ, փակեցինք ճանապարհը ու Շիֆի հետ մենք ուրբաթ օրը կհանդիպենք»,– այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով հայտնեց ԱՄՆ–ում բնակվող մեր հայրենակից Դավիթ Մնացականյանը։

Ճանապարհները փակելուց հետո նրանք վերադարձան Բըրբանք` Շիֆի գրասենյակի մոտ, քանի որ պատրաստվում են շարունակել իրենց պայքարը, մինչև հանդիպումը կայանա։ Այնտեղ հնչեցին Հայաստանի, Արցախի և ԱՄՆ օրհներգերը։